847 դիտում
19:29 26-01-2023
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցանքների քննության թեմաներով վերապատրաստմանը
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից («ԹՊԻՀ», «INL») շարունակական աշխատանքներ են տարվում կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Հիշյալ համագործակցության առանցքային ուղղություններից է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը:
Այդ շրջանակում հունվարի 24-ին կազմակերպվել էր փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցանքների քննությանը, ինչպես նաև քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին վերաբերող վերապատրաստում, որի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի անդամ, միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն Կոմիտեի քննիչներին կոնկրետ գործերի օրինակներով ներկայացրել է միջազգային լավագույն փորձը:
Ողջունելով վերապատրաստման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը նշել է, որ նման վերապատրաստումները լավ հնարավորություն են՝ ամրապնդելու նորաստեղծ Կոմիտեի ներուժը, այդ թվում՝ նոր գիտելիքների ձեռքբերման և լավագույն փորձի փոխանակման շնորհիվ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադրային բարձր պատրաստվածությունը նորաստեղծ կառույցի առաջնահերթություններից է, Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման դասընթացները լավագույնս կանդրադառնան Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման վրա:
Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ որպես մեր երկրում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը կազմակերպող և իրականացնող մարմին, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները նույնպես համոզմունք են հայտնել, որ հիշյալ վերապատրաստումներն ու կոմիտեի հետ տարվող համագործակցային սերտ աշխատանքները կնպաստեն կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր
730 դիտում
15:18 08-11-2024
Աննա Վարդապետյանը անդրադարձել է փողերի լվացման քրվարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին
Այս բաժնից
577 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
682 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան