900 դիտում
17:30 26-01-2023
Արսեն Այվազյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
Հունվարի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2023թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։
ՔԿ-ից հայտնում են, որ փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։
ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանն Արսեն Այվազյանն անցնելու է հունվարի 26-ից։
Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին նախորդ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորընտիր նախագահին։

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
17:28 28-12-2015
Տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը
1168 դիտում
20:10 14-01-2022
Հայտնի են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր դատավոր անդամները
Այս բաժնից
1012 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1108 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1300 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ