211652_close_icon
views-count527 դիտում article-date 09:57 26-01-2023

Զելենսկին ՆԱՏՕ-ից կործանիչներ է խնդրել

Արևմտյան երկրների՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին հայտարարությունից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրթիռներ ու ինքնաթիռներ ևս խնդրել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքը։

«Այսօր ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Մենք պետք է ապաշրջափակենք Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը․ մեզ համար հրետանու ոլորտում համագործակցությունն ընդլայնելը կարևոր է, մենք պետք է հասնենք Ուկրաինային ինքնաթիռների մատակարարմանը», - ասված է կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը, Ուկրաինան ցանկանում է կործանիչներ ստանալ Արևմուտքից։

«Եթե մենք ստանանք դրանք, առավելությունները մարտի դաշտում հսկայական կլինեն։ Դրանք պարզապես F-16-ներ չեն. չորրորդ սերնդի ինքնաթիռներն այն են, ինչ մեզ անհրաժեշտ է»,- ասել է նա Reuters գործակալության հետ զրույցում:

Նմանատիպ նյութեր