211652_close_icon
views-count1175 դիտում article-date 12:59 25-01-2023

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել էն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով:

2-րդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։

3-րդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, 6-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն 7-րդն է,  «Ջեյ թի այ Արմենիա»-ն 8-րդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ 9-րդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։

Նմանատիպ նյութեր