211652_close_icon
views-count672 դիտում article-date 11:35 24-01-2023

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել, կա 2 զոհ և 2 տուժած

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է։ Այդ մասին հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Դեպքի վայր են այցելել Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։

 Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ տարհանվել է 4 մարդ, ևս 2 հոգի ծխահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ներկա պահին անհայտ է եկեղեցու ներսումգտնվող 2 հոգու ճակատագիրը։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարներ։

Նմանատիպ նյութեր