211652_close_icon
views-count1909 դիտում article-date 22:55 23-01-2023

«Դա մի վիրահատություն էր, որից Հայաստանում վախենում էին». «Էրեբունի» ԲԿ–ում արդեն կատարվում է շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լապարասկոպիկ պրոստատէկտոմիան մի վիրահատություն էր, որից Հայաստանում շատերը վախենում էին», – ասում է արտերկրում կրթություն ստացած և այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատող երիտասարդ ուրոլոգ Արման Ծատուրյանը։

Երբ նա մեկնեց արտերկիր, և տեսավ, թե ինչպես են այդ գործողությունն անում և մի օր հետո հիվանդին տուն ուղարկում, հասկացավ, որ «սա պետք է անպայման Հայաստանում կատարվի»։

Այժմ «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում  ևս պրոստատէկտոմիաներն իրականացվում են լապարասկոպիկ եղանակով:

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է,  որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շագանակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմնականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ  բժշկի  հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են  միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել:

Լապարասկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով  հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ  տղամարդու կյանքի որակի պահպանման առումով՝ անգնահատելի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր