211652_close_icon
views-count512 դիտում article-date 21:33 23-01-2023

Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել դատավոր Հովհաննես Մելքոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել դատավոր Հովհաննես Մելքոնյանին: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:

Ըստ ԲԴԽ-ի՝ դատավորը մեկ տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չէր կայացրել։

Նշենք, որ Խորհրդին նման միջնորդություն է ներկայացրել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, այն ԲԴԽ-ում ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ միջնորդությունը հիմնված է պարզ տեղեկությունների վրա, խոսքը վերաբերում է ժամկետային խախտումներին։

«Վարույթի առիթ է հանդիսացել փաստաբան քաղաքացու հաղորդումը, որտեղ վերջինս վկայակոչել է մի շարք տեղեկություններ, որոնք վերաբերում են հաշտարարի կողմից կայացված դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ իր դիմումին, որի վերաբերյալ փաստաբանը տևական ժամանակ տեղեկություն չի ունեցել»,- ասել է Շահնազարյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր