211652_close_icon
views-count686 դիտում article-date 10:36 23-01-2023

Լուիզիանայի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժ քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպի հետևանքով 12 մարդ է վիրավորվել։

Նշվում է, որ ոստիկանները փնտրում են հրաձգությանը ներգրավված առնվազն մեկ կասկածյալի։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 1։30-ի սահմաններում Dior Bar & Lounge ակումբում։ Ականատեսների խոսքով՝ հաճախորդների երկու խմբի միջև վիճաբանություն է ծագել, ինչից հետո նրանցից մի քանիսը կրակ են բացել։ Վիրավորներից երեքը կյանքին սպառնացող վնասվածքներ են ստացել։

Տեղի ոստիկանության բաժանմունքի ներկայացուցչի խոսքով՝ հրաձգությունը որակվել է որպես «նպատակաուղղված հարձակում», այլ ոչ թե «պատահական գործողություն»։

Նմանատիպ նյութեր