718 դիտում
13:58 22-01-2023
Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները վատթարանում են
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմն արձագանքել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրմանը։ Վերջինս նշել է, որ թեև երկրում կա խոսքի լայն ազատություն, դա չի նշանակում, որ իշխանությունները պաշտպանում են այս բոլոր կարծիքները.
«Իսլամաֆոբ սադրանքները սարսափելի են. Շվեդիան ունի արտահայտվելու լայն ազատություն, բայց դա չի նշանակում, որ Շվեդիայի կառավարությունը կամ ես աջակցում ենք արտահայտված կարծիքներին»,- գրել է Բիլստրոմը Twitter-ում։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների ֆոնին Ղուրանի այրումը վատթարացրել է Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները։
Շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Շվեդիան խախտել է Անկարայի հանդեպ ստանձնած պարտավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում։ ԱԳՆ-ն նաև խստորեն դատապարտել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրման գործողությունը՝ նշելով, որ Շվեդիայից ահաբեկչության դեմ պայքարի քայլեր չեն տեսնում։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ոչ ոք իրավունք չունի արդարացնել հակաիսլամական սադրանքը «խոսքի ազատության դրսևորմամբ»։

Նմանատիպ նյութեր
12393 դիտում
14:53 09-10-2017
Թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են. Անկարան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ամերիկացիների համար
2621 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
Այս բաժնից
3892 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1021 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1534 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն