Թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են. Անկարան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ամերիկացիների համար
Թուրքիան կարող է արգելել «Ինջիրլիք» ռազմաբազայի մուտքը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար, հաղորդում է Hurriyet գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ դա կապված կարող է լինել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին այլևս ոչ ներգաղթային վիզա չտրամադրելու որոշման հետ։
Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, ում մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապերի ունենալու մեջ։
Անկարան այսօր պատասխան քայլ է ձեռնարկել և դադարեցրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Թուրքիա մուտքի վիզա տրամադրելու գործընթացը։