17978 դիտում
21:33 20-01-2023
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Վեոլիա Ջրի» աշխատակիցը, ում փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել հողաշերտի տակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 15 հասցեի մոտ խողովակաշար անցկացնելու համար հողային փորման աշխատանքներ կատարելու ժամանակ փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, և աշխատակիցը մնացել է հողաշերտի տակ։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Տավուշի բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորենժամանել են Տավուշի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները քաղաքացուն հողաշերտի տակից դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Քաղացու դուրսբերման աշխատանքներին մասնակցել են նաև օպերատիվորեն ժամանած Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր։
Մինչ տեղում աշխատում էին ոստիկաններն ու փրկարարները, Բերդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Վեոլիա Ջուր» ընկերությունում և իր գործընկերների հետ ջրագիծ էին անցկացնում։
Տեղում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ոստիկանության մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանի և Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Լոբյանի հետ պարզել են, որ մահացածը Բերդ քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վալերիկ Հ-ն է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35762 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց