211652_close_icon
views-count746 դիտում article-date 15:47 19-01-2023

Ռուսաստանը և Պուտինը կան ու կլինեն. Կրեմլը պատասխանել է ՌԴ նախագահի ողջ լինելը կասկածի տակ դրած Զելենսկուն

Զելենսկին կգերադասեր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Պուտինը գոյություն չունենային: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու համապատասխան հայտարարությանը, փոխանցում է ria.ru-ն:

Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կասկածել է, որ Պուտինը ողջ է։ Այդ կապակցությամբ նա խոստովանել էր, որ չգիտի, թե ում հետ պետք է վարի պոտենցիալ խաղաղության բանակցություններ։

«Հասկանալի է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Պուտինը մեծ խնդիր են այսօրվա Ուկրաինայի և Զելենսկու համար: Եվ պարզ է, որ զուտ հոգեբանորեն պարոն Զելենսկին կգերադասեր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Պուտինը գոյություն չունենային, բայց որքան շուտ ուկրաինական ռեժիմը գիտակցի, որ Ռուսաստանն ու Պուտինը կան և կլինեն, այնքան լավ Ուկրաինայի նման երկրի համար»,- ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր