211652_close_icon

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

views-count677 դիտում article-date 14:20 19-01-2023
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին նշված է պաշտոնյայի տարածած հայտարարության մեջ․

«Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար ստեղծված ավելի ու ավելի վտանգավոր մարդասիրական իրավիճակը։ Կոչ եմ անում համապատասխան իշխանություններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող ջանքերում»:

Նմանատիպ նյութեր