941 դիտում
09:21 19-01-2023
Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ արեց բացել Լաչինի միջանցքը և դիմեց իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։ «120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ վերջերս մենք ականատես եղանք բարձրաստիճան բորբոքող ելույթների նոր ալիքի, որով կոչ է արվում կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարություններն ու անգործությունը պատշաճ չեն մի պետության համար, որը իրեն համարում է Եվրոպական Միության հուսալի գործընկեր»,- ասաց Կալյուրանդը։
Նա Ադրբեջանին կոչ արեց հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։
Ելույթի վերջում Կալյուրանդը դիմեց Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ․ «Ասեմ, որ դու ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում, դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի։ Ես կհետևեմ Միշել Օբամայյի օրինակին․ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- հայտարարեց Մարինա Կալյուրանդը։

Նմանատիպ նյութեր
1980 դիտում
17:59 18-05-2017
Թրամփը «վհուկների մեծ որս» է անվանել Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հաղորդումների հետաքննությունը
4264 դիտում
10:41 18-07-2020
Խուճապ. ադրբեջանական բանակում վհուկների որս է սկսվել. «Ժամանակ»
1620 դիտում
23:13 14-12-2022
Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Այս բաժնից
1153 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
907 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
1000 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ