211652_close_icon
views-count531 դիտում article-date 14:42 19-01-2023

Գերմանիան այլևս կախված չէ ռուսական էներգետիկայից․ ֆինանսների նախարար

Գերմանիան այլևս կախված չէ ռուսական էներգետիկայից, BBC-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

Նրա խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Գերմանիան ամբողջությամբ դիվերսիֆիկացրեց իր էներգետիկ ենթակառուցվածքը և գտավ ներմուծման այլ աղբյուրներ։

«Այո՛, իհարկե, Գերմանիան դեռևս կախված է էներգակիրների ներկրումից, բայց արդեն ոչ թե Ռուսաստանից, այլ համաշխարհային շուկաներից»,- ասել է նա։

Գերմանիան ռուսական գազի ամենամեծ գնորդն էր. երկիրը ներկրում էր Ռուսաստանից իր սպառած գազի մոտ կեսը և ամբողջ նավթի ավելի քան մեկ երրորդը: Սակայն պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սկսեց կրճատել գազի մատակարարումները Գերմանիա, իսկ անցյալ տարվա օգոստոսին մատակարարումները լիովին դադարեցվեցին։

Տարեսկզբին Գերմանիան դադարեցրեց ռուսական նավթի ներկրումը։ Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին գազի սպառումը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, երեք ատոմակայաններ փակելու ծրագրերը դադարեցվել են, իսկ բնական գազի պահեստավորման հզորությունը մեծացվել է:

Քրիստիան Լինդները Դավոսի տնտեսական ֆորումում ասել է, որ Գերմանիայում հեղուկ բնական գազի նոր տերմինալը կառուցվել է մոտ ութ ամսում։

«Սա գերմանական քաղաքականության հսկայական փոփոխության ընդամենը մեկ օրինակ է», - ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է ավելի շատ ներդրումներ էներգետիկ ենթակառուցվածքներում։

Նմանատիպ նյութեր