16940 դիտում
19:17 24-08-2018
Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար. Մերկել
Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնելու հարցում: « Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ի՞նչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մերկելը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ քննարկման ընթացքում արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին ավելի շատ մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում են, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն արտագաղթը, այլ պետք է խրախուսեն հայրենադարձությունը: Եվ, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
13:15 19-02-2015
Եվրոպան կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դարձյալ դառնա իր գործընկերը. Մերկել
4826 դիտում
22:22 31-05-2018
ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը կախված է եվրոպական մի քանի երկրներից. ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
985 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը