211652_close_icon
views-count521 դիտում article-date 14:48 17-01-2023

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեն համաձայնել է ընդունել նախագահ Նգուեն Սուան ​​Ֆուկի ինքնակամ հրաժարականը, հայտնում է վիետնամական VnExpress թերթը՝ վկայակոչելով կոմիտեի հայտարարությունը։

«Նախագահը պատասխանատու էր նրա համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում երկու փոխվարչապետեր եւ երեք նախարարներ թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների։ Երկու փոխվարչապետեր հեռացել են իրենց պաշտոններից, իսկ երկու նախարարներին եւ եւս մի քանի պաշտոնյաներին քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Հստակ գիտակցելով իր պատասխանատվությունը՝ Ֆուկը որոշել է հեռանալ իր բոլոր պաշտոններից», - նշում է թերթը։

Ֆուկը Վիետնամի վարչապետն էր 2016-2021 թվականներին։ 2021 թվականի ապրիլին նա նախագահ էր ընտրվել։

Նմանատիպ նյութեր