Մահացել է Վիետնամի նախագահը
Այս առավոտ կյանքից հեռացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը, այս մասին տեղեկացնում են վիետնամական պետական լրատվամիջոցները։
Նախագահի մահվան պատճառի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։
Չան Դայ Կուանգը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։
2016 թվականին Կուանգը դարձել է երկրի նախագահ։