211652_close_icon
views-count674 դիտում article-date 13:55 17-01-2023

«Օտարերկրյա գործակալների» ունեցվածքը բռնագրավելու առաջարկ է ուղարկվել ՌԴ Պետդումա

Ազգային պատմական ժառանգության պաշտպանության հիմնադրամը առաջարկ է ուղարկել Պետդումա՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» համար «օտարերկրյա գործակալների» ունեցվածքը հօգուտ պետության բռնագրավելու։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում և նրա սահմաններից դուրս կան լրատվամիջոցներ, ինչպես նաև օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող քաղաքացիներ, ովքեր իրենց անձնական համոզմունքներով կամ օտարերկրյա հատուկ ծառայություններից ստացվող դրամական պարգևի համար իրենց թույլ են տալիս բացասական և սուտ խոսել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործողությունների մասին կամ բացահայտորեն կոչ անել ներքին անկարգությունների՝ քննադատելով մեր երկրի ղեկավարության կայացրած որոշումները, ինչը խախտում է ազգային անվտանգության և սոցիալական արդարության սկզբունքները»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ նոր փոփոխությունները «թույլ կտան բռնագրավել այս քաղաքացիների գույքը և վերածել պետական եկամուտների»:

Նմանատիպ նյութեր