828 դիտում
22:48 16-01-2023
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը
Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:

Նմանատիպ նյութեր
1245 դիտում
14:39 16-12-2022
Հայաստանի ՀԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ-ին, ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին
855 դիտում
19:13 27-01-2023
Արարատ Միրզոյանը Իսլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
1123 դիտում
10:47 29-08-2023
Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5680 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի