42793 դիտում
21:39 16-01-2023
Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են BMW-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ, խցանումն անցում էր մեկ կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 73 հասցեի դիմաց բախվել են Toyota Camry և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ատամնաբուժարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Օպերատիվեն գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վիրավորներից մեկին էլ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Քանի որ բախման հետևանքով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանը, պարեկ Վահագն Միրզոյանը և կրտսեր պարեկ Տիգրան Մեհրաբյանը։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Շ. Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35777 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց