211652_close_icon
views-count755 դիտում article-date 17:47 16-01-2023

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:

«Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել է 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տևել է 3 ժամ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդից քննությանը մասնակցել է 129-ը: Քննությունը տևել է 2,5 ժամ:

Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին:

Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին (այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը), ժամը 9:00-18:00-ն:

Նմանատիպ նյութեր