211652_close_icon
views-count602 դիտում article-date 15:08 16-01-2023

ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում՝ «միջուկային վթարը» կանխելու համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում ՝ կանխելու «միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ»։

Այս մասին Թվիթերի իր էջում գրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում, որպեսզի օգնի կանխել միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելությունն Ուկրաինայում, որի ընթացքում մենք կկազմակերպենք ներկայությունը երկրի բոլոր ատոմակայաններում՝ միջուկային անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր