ԿԺԴՀ-ն համաձայնել Է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգմանը. The Korea Times
ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն Է տվել Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է [url=http://www.koreatimes.co.kr/www2/index.asp]The Korea Times[/url] թերթը:
«ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների միջև վերջերս Փհենյանում կայացած բանակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որի համաձայն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին համապատասխան ժամանակ մուտք կտրամադրվի ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային զինափորձարաններ՝ վերահսկելու միջուկազերծման գործընթացը»,- հրատարակությունը մեջբերել Է Հարավային Կորեայի կառավարության աղբյուրի խոսքը: