105247 դիտում
09:50 16-01-2023
Երևանի գնդի պարեկները հերթական հետապնդում-օպերացիան են իրականացրել․ փոխարինված համարանիշներով BMW-ի վարորդը, ով հայտնի «Ճվճվ Արոյի» անուղղելի որդին է, բռնվեց «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիայի արդյունքում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ոստիկանության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։
Այսօր պարեկները նշված ավտոմեքենան նկատում են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տալիս։ Եվ նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆայել Գրիգորյանն ու պարեկ Լուսինե Մանուկյանը փորձում են կանգնեցնել BMW-ն։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմում է փախուստի։
Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդում են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցնում է խաչմերուկը, բախվում բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթանում ու բախվում բետոնե էլեկտրասյանը։
Ավտոմեքենայի միջից վարորդը դուրս է գալիս ու դիմում փախուստի, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «Կատվի խաղը, մկան մահը»։ Պարեկները մոտ 500-600 մետր հետապնդում են նրան ու բռնում ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվում է, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» անուղղելի տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։
Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ ավտոմեքենայում նույնպես հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել։
Վթարի վայր են ժամանում նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+