211652_close_icon
views-count1378 դիտում article-date 20:39 15-01-2023

Կալիֆոռնիա նահանգում մեծ բնական աղետ է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել, որի հետևանքով փոթորիկների շարանը հարվածել է նահանգին՝ սաստիկ ջրհեղեղներ բերելով արդեն հեղեղված շրջաններին, տեղեկացնում է AFP-ն։

Եղանակի ազգային ծառայության թվիթերյան էջում հայտնել են. ՛՛Հորդառատ անձրեւները կշարունակվեն՝ առաջացնելով ջրհեղեղների եւ սելավների/սողանքների վտանգ։ Երթեւեկությունը վտանգավոր է լեռնային առատ ձյան եւ Կալիֆոռնիայից Կոլորադո ճանապարհի ձնահյուսի պատճառով՛՛

«Բայդենը հայտարարել է, որ Կալիֆոռնիա նահանգում մեծ բնական աղետ կա, եւ հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգների, ցեղերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերը՝ վերականգնելու ձմեռային ուժեղ փոթորիկներից, ջրհեղեղներից, սողանքներից եւ սելավներից տուժած տարածքները»,-հայտարարել են Սպիտակ տնից:

Հայտնի է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում աղետի հետեւանքով առնվազն 19 մարդ է մահացել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Կալիֆոռնիայի մոտ 26 միլիոն բնակիչներ գտնվում են ջրհեղեղների վտանգի տակ, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ շարունակում են տարհանման հրամաններ եւ առաջարկություններ ստանալ:

Նմանատիպ նյութեր