82 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը։ Այս մասին «ВКонтакте»-ում հայտնել է Տվերի պատանի հանդիսատեսի թատրոնը։
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջ, ընկերոջ եւ ականավոր պրոֆեսիոնալի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ղազարյանը հայտնի է «Загадочное ночное убийство собаки», «Панночка», «Кабала святош», «Забыть Герострата» ներկայացումներով։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Дурацкая жизнь» ներկայացմամբ։ Աշխատել է Չիկմենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժեւսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի երիտասարդական թատրոնում, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայում էր 1977 թվականից։