Պետքարտուղարությունը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանական Turan գործակալության տնօրենին
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Turan գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին։ Այս մասին [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2017/08/273659.htm]հայտարարել է[/url] ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանում միակ անկախ ԶԼՄ-ի՝ Turan լրատվական գործակալության հայտնի գլխավոր խմբագիր Մեհման Ալիևին օգոստոսի 24-ին ձերբակալելու և երեք ամսով կալանավորելու որոշումից։ Turan-ի հանդեպ այլ սահմանափակող միջոցառումները, ներառյալ բանկային հաշիվների սառեցումն ու հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքները նույնպես անհանգստություն են առաջացնում»,- նշել է Նաուերթը։
Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները տանում են խոսքի և մամուլի ազատության սահմանափակման։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին և բոլոր նրանց, ովքեր գտնվում են կալանքի տակ՝ իրենց տարրական ազատություններից օգտվելու համար»,- եզրափակել է Նաուերթը՝ հիեցնելով ԵԱՀԿ-ի առջև Բաքվի պարտավորությունների մասին։