211652_close_icon
views-count548 դիտում article-date 20:49 12-01-2023

Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հունվարի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 44-ամյա Վախթանգ Ս.-ն: Նա 2020 թ. դեկտեմբերի 14-ից Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների և հանցագործություններից ստացված եկամուտների լվացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր