211652_close_icon
views-count1175 դիտում article-date 14:27 11-01-2023

Ռուսական խաղաղապահ զորակազմի 31 մեքենա է անցել ադրբեջանցիների արգելափակած ճանապարհով

Շուշի գործուղված ԱՊԱ գործակալության թղթակիցը հաղորդում է, որ այսօր կես ժամվա մեջ ռուսական խաղաղապահ զորակազմի 31 մատակարարման մեքենա է անցել ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհով։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով Շուշիի տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հայերի համար նրանք ճանապարհը բացել են մի քանի անգամ ընդամենը՝ միայն թույլատրելով Կարմիր խաչի մեքենաներով ծանր հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Նմանատիպ նյութեր