1097 դիտում
21:54 09-01-2023
ՀԺՄ-ն կոչ է անում ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ բոլոր լրատվամիջոցները պետք է ապահովեն մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։
Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու եւ նրան հարցեր հղելու հնարավորությունից։
Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որեւէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։
Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաեւ ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ հավասարության հիմնարար սկզբունքներին եւ ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։
Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը եւ հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։
Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձեւախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»։

Նմանատիպ նյութեր
6747 դիտում
20:09 13-07-2023
«Արթնացի՛ր աշխարհ. Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում. Դադարեցրե՛ք շրջափակումը»․ ՀԺՄ և լրատվամիջոցների արշավը
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը