211652_close_icon
views-count765 դիտում article-date 21:49 07-01-2023

Սա անթույլատրելի է. ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ Արցախում որոշ ուսհաստատությունների աշխատանքի դադարեցման մասին

Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։
Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։
Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում»,- գրել է Անդրեասյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի որոշ ուսհաստատությունների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

 

Նմանատիպ նյութեր