211652_close_icon
views-count453 դիտում article-date 11:31 07-01-2023

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քևին Մաքքարթին

Հունվարի լույս 7-ի գիշերը կայացած քվեարկության 15-րդ փուլի արդյունքում ԱՄՆ կոնգրեսականներին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրել։ Ինչպես փոխանցում է ria.ru-ն, նոր խոսնակ է ընտրվել հանրապետական Քևին Մաքքարթին։

Այս կերպ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները լուծել են չորս օր տևած բանավեճի հարցը։ Խոսնակի ընտրության ձգձգման հետևանքով Ներկայացուցիչների պալատը չէր կարողանում սկսել աշխատանքը նոր կազմով։

Վերջնական քվեարկության արդյունքներով հանրապետականների առաջնորդ Մաքքարթին ստացել է 216 ձայն։ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի մյուս հավակնորդն ու Մաքքարթիի հիմնական մրցակիցն էր դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը, որի օգտին քվեարկել է 211 կոնգրեսական։

Միևնույն ժամանակ կոնգրեսականներից վեցն իրենց ձայները թեկնածուներից որևէ մեկի օգտին չեն տվել։

Նմանատիպ նյութեր