211652_close_icon
views-count1232 դիտում article-date 23:03 04-01-2023

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվել է քաղաքացիների ընդունելություն

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն։ Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը և Ջանիկ Բազեյանը։

Քաղաքացիները դիմեցին աշխատանքային, բնակարանային, սոցիալական խնդիրների կարգավորմանն ուղղված տարբեր թեմաներով։

Ներկայացված խնդիրների վերաբերյալ վերջիններս ներկայացրին նաև դիմումներ, որոնք կքննարկվեն Գեղարքունիքի մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում կպատասխանվեն։ 

Նմանատիպ նյութեր