211652_close_icon
views-count805 դիտում article-date 21:59 11-07-2023

Կադրային ի՞նչ փոփոխություններ են կատարվել Շիրակի մարզպետարանում. aravot.am

Aravot.am-ը գրում է. Այսօր Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ, որին մարզպետարանի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անդրադարձ կատարեց Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին։

Մակխորհուրդը հենց մեկնարկին նա տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Ըստ վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության գործընթացի, մարզպետարանի 14 կառուցվածքային ստորաբաժանումները միաձուլվել և անվանափոխվել են, ինչի արդյունքում ստեղծվել են նոր 10 կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 7 վարչություններ:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրված են այդ 7 վարչությունների անվանումները։

Դրանցից մեկը քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունն է։ 

Մարզպետարանի հողօգտագործման և հողաշինության բաժինը միավորվել է քաղաքաշինության վարչությանը։ 

Առողջապահության և սոցիալական ոլորտի վարչությանը միավորվել է Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր