2012 դիտում
14:36 03-01-2023
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ներդրվել է խնամքի նպաստի նոր համակարգ: Ըստ նոր համակարգի՝ խնամքի նպաստի իրավունք են ձեռք բերում բոլոր մայրերը: Դրանից բացի, բարձրացվում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ նախկինում խնամքի նպաստի իրավունք ունեին բացառապես խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատող կանայք և գյուղաբնակ մայրերը:
«Նոր փոփոխությունը նշանակում է, որ ներկայում շահառուների շրջանակը բավական ընդլայնվում է: Շահառուներ են դառնում նաև քաղաքաբնակ բոլոր մայրերը, այդ թվում՝ չաշխատող: Խնամքի նպաստ կստանան նաև այն մայրերը, որոնք աշխատում են, սակայն որոշում են չօգտվել խնամքի արձակուրդի իրավունքից և ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այստեղ կարելի է մայր բառը մի փոքր վերապահումով օգտագործել: Նախորդ տարիների պրակտիկայում ունեինք դեպքեր, երբ հայրերն էին դիմում խնամքի նպաստ ստանալու համար»,-ասաց Անահիտ Գալստյանը:
Փոխվում է նաև խնամքի նպաստի չափը հաշվարկելու սկզբունքը: Վերանայվում են մոտեցումները և տարբերակումը կատարվում է հետևյալ կերպ՝ խնամքի արձակուրդում գտնվող, ինչպես նաև խնամքի արձակուրդում չգտնվող մայրեր:
Նպաստի չափերը հետևյալն են՝
խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37, 500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
Փոփոխությունները վերաբերում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին:

Նմանատիպ նյութեր
2744 դիտում
10:14 08-12-2022
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կփոփոխվեն. նախագիծ․ «Փաստ»
904 դիտում
12:30 08-09-2023
Հայտնի է՝ երբ կսկսվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը
3869 դիտում
16:53 29-06-2020
Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»