211652_close_icon
views-count1549 դիտում article-date 20:16 31-12-2022

«Ասում էր՝ մենք դրանց պետք է վերացնենք, մինչև վերջ կռվեց». Վահագնը կամավոր էր պատերազմ գնացել․ NEWS.am

44-օրյա պատերազմում զոհված Վահագն Ավանեսյանի ծնողներն այսօր՝ դեկտեմբերի 31-ին այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:

«Շատ կենսուրախ տղա էր, դպրոցն ավարտեց, գնաց ծառայության, վերադարձավ, 2016-ին նորից գնաց կռիվ, եկավ տուն: 44-օրյա պատերազմի հենց սկբին առաջիններից մեկն էր, որ պատրաստ կանգնել էր, որ գնա կռիվ: Կռիվ է մեկնել հենց սեպտեմբերի 27-ին կամավոր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահագնի մայրը՝ Սոֆի Սառիկյանը:

«Մինչեւ նոյեմբերի 3-ը կռվել է, այդ օրը զանգել եմ, իր հետ խոսել եմ, ասել ա՝ մամ, էլ չզանգես, ես հեռախոսս միացրած եմ թողնում, բայց չզանգես, ես կզանգեմ: Ու էդ օրգանից մինչեւ այսօր ձայնը չեմ լսել: Ինքը սկզբում Աղդամում է եղել, հետո բերել են Մարտունի: Գուցե վախենում էր ներքուստ, դե բոլորն էլ ինչ-որ չափով վախենում են, բայց երբ խոսում էր ասում էր՝ մենք դրանց պետք է վերացնենք, մինչեւ վերջին օրն էլ մնացել է: Ես էլ մինչեւ հոկտեմբերի 27-ը մնացել եմ, ամսի 27-ին ինձ համոզեց, ասեց՝ դու գնա, ես կռիվը պրծնի, կգամ»,-ասաց մայրը՝ հավելելով, որ ասել են, որ որդուն անօդաչուն է խփել:

«Հիմա տուն ենք մտնում, դատարկություն է: Հիմա աղջիկս է մի քիչ մեզ ուրախացնում: Հիմա աղջիկս շրջափակման մեջ է Արցախում»,-ասաց Սոֆի Սառիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր