Ռազմիկ Պետրոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պատվելի հայ ժողովուրդ, Արցախ աշխարհում և սփյուռքում ապրող սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի զինվորներ ու սպաներ, երկրապահ կամավորներ, հերոսացած որդիների ընտանիքներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի կապակցությամբ, մաղթում եմ աննկուն կամք, համբերություն, նպատակների իրականացում:
Թող գալիք տարին մեր երկրին հանդարտություն և հաջողություններ բերի և անցնող տարվա հետ մոռացնել տա մեր երկրին պատուհասած բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները: Մաղթում եմ, որ 2023-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նվիրական երազանքները:
Մենք՝ հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա:
Ցանկանում եմ մեզ բոլորիս նոր եռանդ և կառուցողական վեհ գաղափարներ, ամենայն բարիք մեր ժողովրդին, երիտասարդությանը, բարի և անվտանգ ծառայություն սահմանին կանգնած քաջարի զինվորներին: Թող այգաբացները խաղաղություն ավետեն համայն աշխարհին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: