211652_close_icon

Թագուհի Թովմասյանն իր պարգևավճարը ուղարկել է զոհվածների երեխաներին

views-count6207 դիտում article-date 13:34 31-12-2022
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Տարեմուտին ընդառաջ Վարդենիս քաղաքի և Սոթք, Փոքր Մասրիկ, Ակունք, Ծովակ, Տորֆավան, Արփունք, Արեգունի, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղամաբակ, Տրետուք, Լուսակունք համայնքներից 2020 թվականի դաժան պատերազմում նահատակվածների և այս տարվա սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով ընկածների երեխաներին անակնկալ մատուցեցի, որին իր աջակցությունը ցուցաբերեց նաև բարերար Հրաչյա Պողոսյանը: 

Բարեմաղթանքս մեկն է՝ խաղաղություն հայոց աշխարհին և բոլոր ընտանիքներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր