211652_close_icon

Արցախում սպառվում են պարենային ապրանքները, սակայն ռուս խաղաղապահների և վերջիններիս քաղաքական ղեկավարության մոտ խուճապ չկա․ Կարեն Հեքիմյան

views-count1508 դիտում article-date 12:20 31-12-2022
Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պաշտոնական տվյալներով պաշարված Արցախում են գտնվում են թվով 1980 խաղաղապահ:
Այսօր Արցախում պարենային ապրանքների դեֆիցիտ կա: Հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ սպառվում են շաքարավազի, ձեթի, ալյուրի պաշարները, չկա միրգ և բանջարեղեն: 

Դա նշանակում է, որ թվով 1980 ռուս խաղաղապահների մոտ ևս սպառվել են պարենային ապրանքները: Սա ողջամիտ տրամաբանություն է:

Սակայն, ռուս խաղաղապահների և վերջիններիս քաղաքական ղեկավարության մոտ խուճապ չկա: Ինչո՞վ են սնվելու պաշարված Արցախում ռուս խաղաղապահները: Որևէ մեկի մոտ այս հարցը չի՞ առաջանում: Սրա մասին չեն խոսում Մարիա Զախարովան, Լավրով Սերգեյը, Պուտին Վլադիմիրն ու մնացածները:

Սա կարող է նշանակել, որ կա՛մ ռուս խաղաղապահներն անսահման սովադիմացկուն են, կա՛մ իրենք օգտվում են այլ ճանապարհներից:

Սովադիմացկունության վերաբերյալ վերլուծությամբ թող ոլորտի մասնագետները զբաղվեն: Իսկ, եթե խաղաղապահների համար բաց են այլ ճանապարհներ, ապա վերջիններիս ի՞նչ է խանգարում նախատեսվածից ավելի մի քանի բեռնատարով սնունդ հասցնել Արցախ»։

Նմանատիպ նյութեր