Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։
Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։
Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։
Պելեն (իսկական անունը ՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) 1956-1977 թվականներին հանդես է եկել բրազիլական «Սանթոսի» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, «Սանթոսի» հետ դարձել Է Բրազիլիայի հնգակի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը եւ Միջմայրցամաքային գավաթը։ Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն դարձել է աշխարհի միակ եռակի չեմպիոնը որպես խաղացող (1958, 1962, 1970) ։ Նա գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն դարձել է ռեկորդային 1281 գոլի հեղինակ։