slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և  հայրենակիցներին
211652_close_icon

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և  հայրենակիցներին

views-count1182 դիտում article-date 22:55 30-12-2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և  հայրենակիցներին, որում ասվում է․

«Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների, բնակելի թաղամասերի կառուցման ու վերակառուցման կարևոր գործին: Կառավարությունը սահմանել է բարձր նշաձող, որի հիմքում նախևառաջ աշխատանքների՝ սահմանված ժամանակում և որակով ապահովումն է: Ուշադրության կենտրոնում է նաև շինարարության կազմակերպման նորմատիվային պահանջի արմատավորումը:

Սիրելի´ գործընկերներ, ձեզ հետ միասին նախանշել ենք բնագավառի ռազմավարական ծրագրի թիրախները և 2022թ. ընթացքում ձգտել հասնել դրանց: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն են: Դեռ շատ անելիք ունենք՝ նպաստելու քաղաքաշինական խնդիրների լուծմանը, ոլորտի առաջընթացի ամրապնդմանը։ Բայց մեզ ուժ է տալիս մասնագիտական հանրության աջակցությունը:

Գալիք տարվա ծրագրերն ավելի հավակնոտ են, և մենք մուտք ենք գործում 2023 թվական մեծ վճռականությամբ: Հայրենիքի համար այս բարդ ժամանակներում երկրի սահմանները պաշտպանող մեր նվիրյալները շարունակում են ապահովել բոլորիս անվտանգությունը: Ուստի, մեր լավագույն երախտիքը նրանց կլինի ջանադիր աշխատանքն ու միասնականությունը:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին։ Եռանդուն, հետևողական և արհեստավարժ աշխատանքը թող լինի բոլորիս ուղեցույցը դեպի նոր ձեռքբերումներ:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր