Արսեն Բաբայան. Հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության կոչը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետության նախագահը նշանակեց հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահը հանրությանը դիմելու և հանրության կարծիքը ճշտելու (ուղիղ ժողովրդավարություն) կողմնակիցն է: Այդ մասին նա հայտարարեց նաև Շանթին տված վերջին հարցազրույցով:
Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով:
Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնը այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր:
Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը»,- գրել է նա: