211652_close_icon
views-count731 դիտում article-date 19:45 30-12-2022

Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Նմանատիպ նյութեր