2409 դիտում
16:24 04-03-2016
ԼՂՀ նախագահը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանը եւ այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջեւ ծառացած խնդիրներին եւ հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ իրավապահ եւ ուժային համակարգերի գործունեության արդյունավետությունը կախված է ինչպես առանձին կառույցների աշխատանքից, այնպես էլ նրանց փոխգործակցության մակարդակից:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, ինչը բոլոր կառույցների աշխատակիցներից պահանջում է արհեստավարժության համապատասխան մակարդակ, սկզբունքայնություն, իրենց վրա դրված պարտականությունների հստակ կատարում՝ հավելելով, որ հասարակությունը պետք է անընդունելի համարի ցանկացած հանցավոր դրսեւորում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
09:22 09-04-2015
ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ
1016 դիտում
19:45 30-12-2022
Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
2303 դիտում
19:56 01-08-2022
Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
907 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
916 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4372 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին