211652_close_icon

ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից

views-count837 դիտում article-date 17:32 30-12-2022
Բարձրագույն դատական խորհուրդը  Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների  ցուցակից։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:

Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը  կշարունակի պաշտոնավարումը որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր