«Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո: Մեկի անունը, որ Մացո լինի, այ անասուն». Վահագն Վերմիշյանը՝ Մնացական Մարտիրոսյանին․ NEWS.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակում է քննվել քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի դատավարությունը։ Գրում է NEWS.am-ը։
Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է:
Նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաեւը նշել է, որ խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ:
Նիստի վերսկսելուց հետո Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, քանի որ հենց նույն դահլիճում էր նա օրեր առաջ մահացել: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց այդ պահանջը, այդ կոչը համարեց անհարգալից վերաբերմունք դատավորի նկատմամբ եւ 10 ժամով հեռացրեց Վերմիշյանին դատական նիստի դահլիճից:
Վերմիշյանն էլ արձագանքեց. «Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո: Մեկի անունը, որ Մացո լինի, այ անասուն: Նման անասունների պատճառով դարձավ նահատակ: Սրանց պետք է դատել, նաեւ գլխավոր դատախազին, այդ ամենամեծ ստահակին, որին ամբողւ ազգով կանգնած դավաճան են անվանում»:
Մնացական Մարտիրոսյանը հեռացավ նիստերի դահլիճից, ինչից հետո ներկաները ոտքի կանգնեցին՝ հարգելով Գրիգորյանի հիշատակը, որը մահացել էր նույն դահլիճում, նույն դատավորի նախագահության ժամանակ։