211652_close_icon
views-count6537 դիտում article-date 21:15 29-12-2022

Շիրակի մարզադպրոցները ստացել են ՀՀ կառավարության միջոցներով ձեռքբերված մարզագույքը

Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։

Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով։


Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց

Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ։
 

Նմանատիպ նյութեր