712 դիտում
15:50 29-12-2022
Ամանորյա օրերին տաք եղանակ կլինի, առանց ձյան․ Աֆրիկայից տաք հոսանքներն են գալիս
Հանրապետությունում սպասվող տոնական օրերը լինելու են առանց ձյան:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ:
Հունվարին աֆրիկյան տաք հոսանքներն են «հյուր գալու»․ Սուրենյանն ասաց, որ հենց հունվարի 1-ից Աֆրիկայից արեւադարձային տաք օդային հոսանքների բուռն ներհոսք է լինելու, բայց դրան չի արձագանքի Երևանն ու Արարատյան դաշտավայրը, քանի որ այս շրջաններում սառը օդի լճացում կա, որն արգելափակելու է աֆրիկյան հոսանքը։ Բայց սա, ըստ Սուրենյանի, չի նշանակում, որ Երևանում և Արարատյան դաշտավայրում ցուրտ է լինելու։
Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5...+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16...+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3...-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն:
Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս:

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
12:42 30-12-2024
Հունվարը կլինի բավականին տաք, առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների. Գագիկ Սուրենյան
5601 դիտում
21:49 29-09-2014
Սենսացիոն հայտնագործություն` Հրազդանի կիրճում. մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ Աֆրիկայից. տեսանյութ
Այս բաժնից
1210 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1009 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ