1052 դիտում
12:20 28-12-2022
ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները և ՀԿ-ներում աշխատելու արգելքը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին: 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով BBC-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ վերջին սահմանափակումները «պետք է չեղյալ հայտարարվեն»։ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ կոչ է արվում «կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և բովանդակալից ներգրավվածություն ապահովել Աֆղանստանում», վերաբացել դպրոցները և արագ կասեցնել այս քաղաքականությունն ու գործելակերպը, որը խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հումանիտար բնագավառում կանանց աշխատելու արգելքը «զգալի և անմիջական ազդեցություն կունենա երկրում մարդասիրական գործողությունների վրա», այդ թվում՝ ՄԱԿ-ի համար:
«Կանանց և աղջիկներին դուրս մղելու և լռեցնելու գործողությունները շարունակում են ահռելի տառապանքներ պատճառել և լուրջ հետընթաց հանդիսանալ աֆղան ժողովրդի ներուժի համար», - գրել է Գուտերեշը Twitter-ում՝ հավելելով, որ «Թալիբանի» կողմից վերջին սահմանափակումները մարդու իրավունքների չարդարացված խախտումներ են և պետք է չեղարկվեն:
BBC-ն նշում է, որ առնվազն հինգ առաջատար հասարակական կազմակերպություններ դադարեցրել են աշխատանքն Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբների կառավարությունը կանանց արգելել է աշխատել իրենց մոտ: Care International-ը, Նորվեգիայի փախստականների խորհուրդը և Save the Children-ը հայտարարել են, որ չեն կարող շարունակել իրենց աշխատանքն՝ առանց իրենց անձնակազմի կին անդամների: Փրկարարների միջազգային կոմիտեն նույնպես կասեցրել է իր ծառայությունները, իսկ Islamic Relief կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր աշխատանքների մեծ մասը:
Անցյալ շաբաթ թալիբները ձերբակալել էին 5 կանանց, ովքեր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ցույցի ժամանակ իրենց բողոքն էին հայտնում կանանց կրթության արգելքի դեմ: Ձերբակալվել էին նաև 3 լրագրողներ։
Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին:
Բացի համալսարանում սովորելու և հասարակական կազմակերպություններում աշխատելու արգելքից, նահանգների մեծ մասում աղջիկներին արգելվում է նույնիսկ միջնակարգ դպրոց հաճախել: Կանանց, ի թիվս այլ հասարակական վայրերի, արգելվել է նաև մտնել այգիներ և մարզասրահներ:

Նմանատիպ նյութեր
1900 դիտում
15:07 16-07-2021
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության
5275 դիտում
12:50 12-08-2020
Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է.սահմանափակումները մեղմացվում են
Այս բաժնից
1081 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1171 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1054 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ